• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի անկախության տոնին նվիրված պաշտոնական ընդունելություն Բուխարեստում

25 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 25֊ին Բուխարեստի “Դիվանագիտական ակումբում” տեղի ունեցել է Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված պաշտոնական ընդունելությունը։

Ներկաներին ուղղված Անկախության օրվա իր ուղերձում՝ դեսպան Գալստյանն անդրադարձել է Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր արձանագրված ձեռքբերումներին և մարտահրավերներին, ՀՀ որդեգրած արտաքին քաղաքանության ուղղություններին, հայ և ռումին ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամությանը և հայ-ռումինական երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման ընթացքին։

Ներկայացնելով Հայաստանի ջանքերը տարածաշրջանում անվտանգային մարտահրավերների հասցեագրման, կայուն խաղաղության հաստատման, ինչպես նաև հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ`դեսպան Գալստյանն շեշտել է ՀՀ պատրաստակամությունը բոլոր վստահելի գործընկերների հետ Հարավային Կովկասը վերստին դարձնել տարածաշրջանների և քաղաքակրթությունների միջև արդյունավետ կամուրջ ոչ միայն մշակութային, այլև առևտրատնտեսական առումով։

Հայաստան-ԵՄ խորացող հարաբերությունների համատեքստում ընդգծվել է Հայաստանի տնտեսական և անվտանգային դիվերսիֆիկացիայի ապահովման և տարածաշրջանային կայունության ապահովման ուղղությամբ ջանքերին զուգահեռ հայ֊ռումինական փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված հարաբերությունների էլ ավելի ընդլայնման անհրաժեշտությունը բոլոր ոլորտներում։

Առանձնահատուկ կարևորվել է Ռումինահայության դերը երկու երկրների բարեկամության հաստատման գործում և նշվել, որ թեև այս տարի լրանում է Հայաստանի և Ռումինիայի միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի 30-ամյակը, հայ-ռումինական բարեկամությունն ունի միջնադարից եկող հարուստ պատմություն, և երևելի ռումինահայերը ներկա են եղել Ռումինիայի պետության պատմական բոլոր շրջադարձային փուլերում։

ՀՀ դեսպանն օրվա ուղերձն ավարտել է նշելով, որ ինքնիշխանության կորստի միջով անցած ժողովուրդների բազմաթիվ սերունդների նվիրական իղձը լինելով հանդերձ՝ անկախությունը ոչ թե գերնպատակ է, այլ առանցքային նախապայման՝ ինքնիշխան որոշումների հիման վրա սեփական ժողովրդի բարեկեցությունն ու զարգացումը երկրի սահմաններից ներս կազմակերպելու և անվտանգությունն ու խաղաղությունը երկրի սահմաններից դուրս ապահովելու համար։

Ռումինիայի ԱԳՆ ռազմավարական հարցերով պետքարտուղար Անա Տինկան իր ելույթում անդրադարձ է կատարել հայ֊ռումինական երկկողմ հարաբերությունների առկա վերընթաց դինամիկային, ռումինահայության կարևոր դերակատարությանը երկրի հասարակական-քաղաքական կյանքում և վերահաստատել Ռումինիայի աներկբա աջակցությունը Հայաստանի-ԵՄ խորացող հարաբերություններին և հավատարմությունը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման ռազմավարական առաջնահերթությանը։

Պաշտոնական ուղերձներին հաջորդել է մշակութային միջոցառումների շարքը, որի շրջանակներում հայկական ազգային պարերով են հանդես եկել Ռումինահայոց միության “Վարդավառ" պարախումբը, այնուհետև տեղի է ունեցել ջազային համերգ, որի ընթացքում հնչել են ռումինահայ հռչակավոր ջազ կոմպոզիտոր Կարպիս Դեդեյանի ստեղծագործությունները։

Ընդունելությանը ներկա են գտնվել Ռումինիայի պետական և հասարակական բազմաթիվ գործիչներ, Ռումինիայի խորհրդարանի ղեկավար կազմի ներկայացուցիչներ և պատգամավորներ, կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, ԱԳՆ և այլ գերատեսչությունների պետքարտուղարներ, Ռումին ուղղափառ եկեղեցու, Ռումինիայի Հայոց թեմի, ինչպես նաև Ռումինիայի թագաժառանգի տան ներկայացուցիչներ, Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Ռումինահայոց միության ղեկավարներ և ներկայացուցիչներ, ինչպես նաև գիտական, մշակութային, լրագրողական շրջանակների բազմաթիվ երևելի անհատներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: